Dans les années 1930 et jusqu'après guerre, les crieurs publics vendaient Haratch dans les rues du “quartier arménien” du IXe arrondissement de Paris. On pouvait aussi y croiser Chavarch Missakian qui, une fois son journal mis sous presse, allait prendre un café dans le restaurant de la rue Cadet où le portrait d'Antranig, héros de la résistance arménienne, côtoyait celui d'Ochagan, célèbre écrivain arménien.
Dans la rue Richer, il y avait alors l'imprimerie Topalian. Deux librairies, celle des Barsamian et celle des Balouian, le siège du journal Zvartnots, celui du rédacteur en chef du journal Arévmoudk, l'appartement de Chavarch Nartouni - un écrivain de la nouvelle génération de Haratch.
Le IXe arrondissement a ainsi été le point d'ancrage d'une génération qui aurait dû se perdre, mais qui a perduré. Une de ses figures les plus marquantes, Chavarch Missakian, subsiste encore aujourd'hui à travers son journal, Haratch, repris par sa fille Arpik Missakian et envoyé chaque jour dans près de 2 000 foyers arméniens à travers le monde.
Nous, jeunes de la F.R.A. Nor Seround, sommes d'autres enfants de Chavarch Missakian. Notre mouvement, qu'il avait créé dans le but de passer le témoin de la culture et de la cause arménienne aux générations futures, est toujours présent dans le IXe arrondissement où il est partie prenante de la vie de la cité. C'est pourquoi nous nous associons aujourd'hui à la Mairie du IXe arrondissement de Paris pour marquer notre reconnaissance, nous acquittant ainsi d'une infime partie d'une dette que nous devrons éternellement à Chavarch Missakian.
----------------------------------------------------------------------------------------------------
article paru en une de Haratch le 25 octobre 2007
ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ
ՇԱՒԱՐՇ ՄԻՍԱՔԵԱՆԻՆ
«Շաւարշ Միսաքեան»ի ցուցահանդէսի պատրաստութիւնները, արդէն տասը ամիս է, որ սկսել ենք:
Ծրագիրը կատարում ենք Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապե- տարանի հետ համագործակցաբար: Սկիզբը նախատեսուած էր ներկայացնել Շաւարշ Միսաքեան-ի կեանքն ու գործունէութիւնը, երբ իր անուամբ հրապարակի բացումը տեղի պիտի ունենար: Սա նաեւ զուգադիպում է Միսաքեանի մահուան յիսունամեակի հետ:
Սկսեցինք աշխատանքը: Մեր նման անփորձ երիտասարդների համար այս 10-ը ամսուայ հետազօտական փորձառութիւնը եղաւ դժուար. միշտ չէ որ կարողացանք լաւ լուծումներ գտնել թէ՛ թէքնիքական եւ թէ՛ բովանդակութեան հարցերի ներկայացման մէջ: Բայց աշխատանքը աստիճանաբար ընդարձակուեց ու դարձաւ հետաքրքրական: Յայտնաբերեցինք Միսաքեանի գործունէութեան տարբեր հանգրուանները: Նրանք բաժանւում են հիմնական ժամանակաշրջանների՝ իր Պօլսոյ կեանքը, թաքստոցի օրերը ցեղասպանութեան ժամանակ, Հայաստանի Ա. Հանրապետութեան օրերը եւ վերջապէս փարիզեան տարիները:
Նախ սկսեցինք իրեն անձամբ ճանաչող անձերի վկայութիւնները հաւաքել: Շատ շուտ անդրադարձանք, որ ուրիշների վկայութիւնները, տարբեր դիտանկիւններից նայուած, դեռ տիպարը չեն լրացնում: Ուստի դիմեցինք աւելի հաւաստի աղբիւրների, որն է ի՛ր իսկ խօսքը, այսինքն իր յօդուածները: «Յառաջ 50» եւ «Օրեր ու ժամեր» յօդուածների հաւաքածուների մէջ է, որ վերջապէս գտանք նրա մտային բազմազան ուղիները:
Հաւաքուած նիւթը այնքան շատ էր եւ հետաքրքրական, որ որոշեցինք հիմնաւոր մի ցուցահանդէս պատրաստել: Հոգ չէ թէ «Շաւարշ Միսաքեան» հրապարակի բացման օրը մեր այս նոր ծրագիրը չէր իրականանալ: Նախընտրելի էր մեր պրպտումները մինչեւ վերջ հասցնել եւ չբաւարարուել միայն մէկ զեկոյցով, որ հազիւ կենսագրական գծերը պիտի նշէր: Այլ, ցուցահանդէսի միջոցով ուզեցինք ներկայացնել նրա բեղուն ու բազմաթիւ ասպարէզներում կատարուած գործերը:
Ցուցահանդէսը գլխաւորապէս բաժանուած է, վերը նշուած, պատմական ժամանակաշրջանների մէջ: Ամէն բաժնում Շաւարշ Միսաքեանը ի՛ր իսկ մի քանի յատկանշական յօդուածներով վկայում է ինքն իր անցած ուղին:
Այսպիսով յաջողեցինք իրականացնել մեր ցանկացած ծրագիրը, որի իրագործմանը պարտական ենք շատերի, ի մասնաւորի Յառաջի խմբխգրութեանը եւ Տիկ. Արփիկ Միսակեանին իրենց ցուցաբերած օգնութեան համար:
Այսու յայտարարում ենք, թէ հինգշաբթի Հոկտ. 25-ին, Փարիզի 9-րդ թաղամասի քաղաքապետարանում, Շաւարշ Միսաքեանի ցուցահանդէսի բացումը տեղի պիտի ունենայ: Ուրբաթ օրուանից մինչեւ երեքշաբթի Հոկտ. 30-ը մուտքը ազատ է հանրութեան համար, ժամը 9-ից 17-ը (Շաբաթ օրը 9-ից 12-ը, իսկ Կիրակի փակ է) :
Ցուցահանդէսի կազմակերպիչ Փարիզի «Նոր Սերունդ»ի յանձնախումբ